211652_close_icon
views-count11219 դիտում article-date 10:54 23-07-2014

Նոր մանրամասներ` Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալ Նաիրի Հունանյանի և սույն գործով մյուս դատապարտյալների առողջական վիճակի մասին

Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից Նաիրի Հունանյանը, ով հուլիսի 3-ին վիրահատվել էր, տեղափոխվել է բանտախուց: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Հիշեցնենք, որ վերջերս էլ անհասկանալի պայմաններում մահանում էին Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալները: Նա նաեւ նշեց, որ Նաիրի Հունանյանի վիճակը լավ է, սակայն գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հարցին, թե Հոկտեմբերի 27-ի գործով մյուս դատապարտյալներն առողջական խնդիրներ ունե՞ն, թե՞ ոչ, ասաց, որ մյուսների առողջական վիճակն էլ է լավ: Ավելի վաղ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից [b]SHAMSHYAN.com[/b]-ին տեղեկացրել էին, որ 2014թ. հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ եւ վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել են: Վիրահատությունը հաջող է անցել: Նաիրի Հունանյանը հուլիսի 2-ին առողջական գանգատներ է ունեցել: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում ախտորոշել են «Սուր պարապրոկտիտ, աբսցես»:

Նմանատիպ նյութեր