942 դիտում
16:43 28-10-2019
Երևան-Սոֆիա թռիչքները կնպաստեն տնտեսական, զբոսաշրջային համագործակցության զարգացմանը. ԱԳ նախարար
Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի այցը Հայաստան համալրում է երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայ բուլղարական հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա, ինչը հիմք է ստեղծում այսօրվա միջպետական հարաբերությունների զարգացման համար»,-ասաց նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ բուլղարահայ գաղթօջախի պատմությունը սկիզբ է առնում 5-րդ դարից: Գոհունակությամբ արձանագրեց, որ հայ ժողովրդի ազգային հերոսներն իրենց ակտիվ մասնակացությունն են ունեցել բուլղար ժողովրդի ազատագրման գործում՝ արժանանալով բազում պետական պարգևների:
«Համիդյան ջարդերից ու ցեղասպանությունից հետո բուլղար ժողովուրդն ընդունեց մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայերի: Այսպիսով` երկու ժողովուրդները նաև ճակատագրի բարեկամներ են»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ հայ-բուլղարական միջպետական հարաբերությունները բազմաշերտ են ու հագեցած շփումներով: Հայ բուլղարական հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ բազմակողմ ու ակտիվ մասն են կազմում Հայաստան-ԵՄ երկխոսության մեջ: Նա ուրախությամբ արձանագրեց, որ Բուլղարիան այն 16 պետություններից է, որը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը:
«Մեր տնտեսական հարաբերություններն ակտիվ զարգացում ունեն, սակայն, դեռևս, առաջընթացը բավարար չենք կարող համարել: Այս առումով կարևոր ենք համարում հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի 8-րդ նիստը կայացավ այս տարվա մարտին Երևանում: Անցկացված բիզնես ֆորումը կարևոր իրադարձություն էր երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունների առանցքում նաև ժողովուրդների, հասարակությունների միջև կապերի ամրապնդումն է: Այդ համատեքստում նա առանձնահատուկ կարևորեց նաև ուղիղ կապի ձևավորումը, այդ թվում, Երևան-Սոֆիա թռիչքների մեկնարկի միջոցով, ինչը կնպաստի տնտեսական, զբոսաշրջային ոլորտներում համագործակցության, մշակութային, մարդկային կապերի զարգացմանը: Որպես համագործակցության խոստումնալից բնագավառներ գործընկերներն առանձնացրեցին զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, բժշկության ոլորտները:
«Որպես խորհրդարանական հանրապետություն, որը ընթանում է ժողովրդավարության ուղիով, Հայաստանը մեծապես կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը: Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր: Այս տարի նախատեսվում է նաև Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամական խմբի այցը Հայաստան: Մեր երկրները նաև ակտիվ համագործակցում են մշակութային, կրթական գիտական բնագավառներում»,-ասաց նախարար:
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հանդիպմանը ստորագրվել է երկու կարևոր փաստաթուղթ՝ Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը, ինչպես նաև երկու երկրների կառավարությունների միջև Հայաստանի ու ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը:
«Գործընկերոջս հետ անդրադարձ կատարեցինք տարածաշրջանայի և միջազգային օրակարգի հրատապ հարցերին: Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնց առանցքում ընկած են Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներն՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակն առանց սահմանափակման և հարկադրանքի, ազատորեն ապահովել իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»,-հավելեց նա:
Նմանատիպ նյութեր
1016 դիտում
20:39 26-07-2014
Ամերիկահայ բժիշկները կնպաստեն Գյումրիում բժշկական ծառայությունների զարգացմանը
3301 դիտում
14:54 14-09-2017
«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղին արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին
Այս բաժնից
1015 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
802 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International