211652_close_icon
views-count3320 դիտում article-date 23:27 28-10-2019

Ոստիկանները գրպանահատին բռնեցին դեպքից րոպեներ անց․ գողոնը հայտնաբերվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 26-ին Երևանի Ազատության պողոտայում հայտնաբերել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 49-ամյա մի տղամարդու։ Վերջինս տվել է խոստովանական բացատրություն, որ բերման ենթարկվելուց րոպեներ առաջ երթուղային ավտոբուսում մի թոշակառու կնոջ պայուսակից գողություն է արել։ Հափշտակված փաստաթղթերն ու փողը հայտնաբերվել ու առգրավվել են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր