211652_close_icon
views-count2035 դիտում article-date 13:30 29-10-2019

Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի համերգային շրջագայության ընթացքում տարբեր քաղաքներում ելույթներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2019 թվականի հոկտեմբերին 2-ից 20-ը Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն( Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան - թավջութակ) հրավիրվել էր Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի, Կրասնոդար, Մեխիկո, Մերինդա, Կանկուն, Գուանաջուատո քաղաքներ համերգների: Համերգները նվիրված էին Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին և Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի հիմնադրման 20-ամյա հոբելյանին: Բոլոր համերգները անցել են լեփ-լեցուն դահլիճներում, արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին և ջերմ ընդունելիությանը: Լայնորեն լուսաբանվել են հեռուստա-ռադիո հաղորդումների ժամանակ, կազմակերպվել են մամլո ասուլիսներ և վարպետության դասեր: Համերգները նպաստեցին հայ երաժշտարվեստի տարածմանը և կատարողական ուժերի ճանաչման ընդարձակմանը, որոնց վառ ապացույցն է մեր ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարին ուղղված հյուրընկալող կողմերի շնորհակալական ուղերձները: Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն մասնակցել է նաև Մեքսիկայում 47-րդ անգամ անցկացվող հռչակավոր «Սերվանտինո» փառատոնին, որին առաջին անգամ հրավիրված էր երաժշտական խումբ Հայաստանից: Շրջագայությունը կազմակերպվել է ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարարության, Մեքսիկայում Հայաստանի դեսպանության և Եվրոպական մշակությային աջակցության հիմնադրամի աջակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր