31526 դիտում
11:39 02-10-2017
Վանաձորում աշխարհահռչակ մաեստրո Տիգրան Մանսուրյանի մենահամերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցը երեկ երեկոյան ողողված էր մանսուրյանական մեղեդիներով: Վանաձորում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Սա Վանաձորում մաեստրոյի առաջին մենահամերգն էր`«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով, հաղորդում է [url=http://www.aravot.am/2017/10/02/910837/]aravot.am[/url]-ը։
Երեկոյի ընթացքում հնչեցին Ավետիք Իսահակյանի եւ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Դրանք կատարեց Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ:
Մլքեյանը Վանաձորում առաջին անգամը չէ, որ ելույթ է ունենում: Aravot.am-ի հետ զրույցում մաեստրոն բարձր գնահատեց վանաձորցիների երաժշտական ճաշակը. «Ունենք շատ խորը մտածող, մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ լսող ունկնդիր:
Վանաձորցիներն ինձ համար միշտ առանձնակի տեղ ունեն այդ իմաստով, որովհետեւ շատ կիրթ լսող ժողովուրդ են, եւ բացարձակ ակադեմիականությունից չխուսափող»: Երեկոն պարբերաբար ընդմիջվում էր նաեւ ասմունքով: Ասմունքող Տիգրան Գաբոյանը կարդում էր Իսահակյանի ու Չարենցի գործերից:
Օրվա մենակատարներն էին՝ Հենրիետտա Հարությունովան, Աննա Ավդալյանը, Քրիստինե Սահակյանը, Յանա Դարյանն ու Արթուր Ավանեսովը: Համերգի ընթացքում արդեն պատմություն ունեցող ստեղծագործությունների կողքին հնչեց նաեւ նոր գործ:
Իսկ Մանսուրյանը լոռեցի հանդիսատեսից գոհ է. «Շատ ջերմ ժողովուրդ ունեք, սրտառուչ: Այնպիսի տպավորություն է, որ այս համերգը սպասված է եղել, եւ ես էլ եկել եմ մի սպասված տեղ, որտեղ մեզ սպասել են, եւ ահա վերջապես եկել ենք՝ երգչախմբով, մեներգիչներով, դաշնակահարով: Շատ ջերմ ընդունելություն եղավ, ես խորապես զգացված եմ, նաեւ իմ ընկերների անունից եմ շնորհակալ, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի երեկոն գեղեցիկ անցնի»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/10/02/910837/]կայքում[/url]։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի և Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2789 դիտում
11:58 27-01-2016
Հայը տոկունն է, դիմացկունն է, ապրելու մեծ ջիղ ունեցողը. այսօր Մեծ հայի՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է