308179 դիտում
19:25 29-10-2019
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. դեպքի վայր ժամանած ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետի տեղակալն ու ավագ տեսուչը չսպասեցին փորձաքրեագետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում; Ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Ջրվեժ գյուղի վարչական տարածքում գործող «Վասպուրական» ռեստորանային համալիրի դիմաց՝ գազալցակայանից դեպի Էրեբունի վարչական շրջան տանող ճանապարհին, ձորակի բլրի վրա, կասկածելի թումբ կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Բուռնազյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Յուրա Շահվերդյանի գլխավորությամբ։
Ոստիկանները 3 քաղաքացու հետ մոտ կես կիլոմետր ոտքով մոտեցան նշված վայրին և փորելով կասկածելի վայրը՝ հայտնաբերեցին բրդյա անկողնային ծածկոց, որը բացելով՝ այնտեղ հայտնաբերեցին պարկ։ Այնուհետև բացելով պարկը՝ այնտեղ հայտնաբերեցին կենդանու մարմին։
Ոստիկանությունը հերթական անգամ ապացուցեց, որ անցել են այն ժամանակները, երբ ահազանգերն անտեսվում էին, այս դեպքում քաղաքացու ահազանգով օպերատիվորեն արձագանքեցին ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+