34825 դիտում
22:30 03-02-2021
Էջմիածնում 55–ամյա վարորդը Mercedes-ով տապալել է բնակելի տան երկաթե դարպասն ու քարե պարիսպը. դեպքի վայր է ժամանել ոստիկանության կոլեգիայի կողմից «Տարվա ճանապարհային ոստիկան» ճանաչված ավագ տեսուչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում 55-ամյա Հայկ Մակարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 2 տան քարե պարսպին ու երկաթե դարպասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով դարպասը տապալվել է, պարիսպն էլ մասամբ փլուզվել: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի, ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում աշխատող ՃՈ ավագ տեսուչ Ա. Ասատրյանը օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցած ոստիկանության ընդլայնված կոլեգիայի ժամանակ ճանաչվել է 2020 թ.-ի «Տարվա ճանապարհային ոստիկան»:
[b]2020 թ.-ի «Տարվա ճանապարհային ոստիկան» ճանաչված Արտակ Ասատրյանն է[/b]
[img]https://img.shamshyan.com/bphotos/2021/02/03/b11706fe4ceafc538ad3c9d95a5f815c.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+