211652_close_icon
views-count1424 դիտում article-date 17:52 30-10-2019

Էմին Երիցյանը՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ

Հոկտեմբերի 29-31-ը Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 37-րդ նստաշրջանը: Նստաշրջանն անցկացվում է «Քաղաքապետերը՝ ժողովրդավարության պաշտպաններ» խորագրով: Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում է հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահի ընտրություն: Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանն ընտրվեց ԵԽ Կոնգրեսի փոխնախագահ: 37-րդ նստաշրջանի քննարկումների ընթացքում շեշտադրում կկատարվի խելացի քաղաքների և կիբերանվտանգության, ընտրված պաշտոնյաների աշխատանքային պայմաններին առնչվող թեմաներին: Կքննարկվի երկու զեկույցի ընդունում, որոնցից մեկը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, մյուսը՝ Բոսնիային և Հերցեգովինային, ինչպես նաև Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին զեկույցներ: Հայաստանի համայնքների միություն

Նմանատիպ նյութեր