3309 դիտում
21:48 10-11-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող գործունեության համար:
Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցների հետ համագործակցությունը, որը միտված է մեր ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ տեղական ժողովրդավարության գործում կարեւոր է Եվրոպայի խորհրդի 2015-2018 թվականների Գործողությունների ծրագրի դերակատարությունը, որով մեծ աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի համայնքների միության կարողությունների զարգացմանը եւ տեղական ինքնակառավարման իրավական ու ինստիտուցիոնալ հիմքերի բարելավմանը:
Արա Բաբլոյանը փաստել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների բազմաթիվ ընտրություններ, որոնք եղել են ժողովրդավարական եւ մրցակցային, առանց լուրջ արձանագրված խնդիրների. դրանց հիմքում եղել է գաղափարների եւ ծրագրերի պայքարը:
Անդրադառնալով Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն է տալիս ավելի մեծ դերակատարում ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացներում:
Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել իր այցը՝ Հայաստանի համայնքների միության 20-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու եւ իրավիճակին տեղում ծանոթանալու տեսանկյունից: Տիկին Մոսլեր-Թյորնշտրյոմը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի համագործակցությունը Հայաստանի հետ՝ նշելով, որ իշխանության բոլոր մակարդակները պետք է մասնակցեն ժողովրդավարության կայացման գործին:
Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը նշել է, որ հետեւելով Հայաստանում ընթացող բարեփոխումներին՝ ծանոթ է խնդիրներին եւ ուրախ, որ մեր երկրում լուրջ են վերաբերվում Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությանը եւ նրա առաջարկություններին:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, համայնքների խոշորացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավելացմանը վերաբերող հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
7409 դիտում
11:13 10-11-2017
Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1421 դիտում
17:52 30-10-2019
Էմին Երիցյանը՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ
1527 դիտում
13:55 25-09-2019
Վաչե Տերտերյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլին
Այս բաժնից
1030 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am