43339 դիտում
21:34 30-10-2019
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց «06»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 20։50-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 RP 865 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 81-ամյա Յուրի Միրզոյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Դեպքի վայր են ժամանլ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետօ գլխավորությամբ։
Վարորդը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ Դավիթ Գալոյանի ուղեկցությամբ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է «Սևան» բժկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի էր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+