1315 դիտում
09:01 31-10-2019
Արձագանքներ՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ կոնգրեսականների մեծամասնության կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին արձագանքներ են հնչել ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Երևանից ու Անկարայից։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5146155.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ վարչակազմը դեռևս չի արձագանքել հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը: ԱՄՆ պետքարտուղարությունը տարբեր վարչակազմերի օրոք բազմիցս հակազդել է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանույան վերաբերյալ բանաձևերի ընդգրկմանը՝ ճնշում գործադրելով օրենսդիրների վրա այն տապալելու համար:
Washington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էլիոթ Էնգելը նշել է, որ չի ստացել որևէ ահազանգ վարչակազմից այս առիթով: Թերթը նաև մեջբերել է բանաձևի դեմ քվեարկած հանրապետական կոնգրեսական Գրեգ Փենսին, ով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի եղբայրն է: Վերջինս ընդգծել է, որ դեմ է քվեարկել, քանի որ վստահելով վարչակազմի քաղաքականությանը Թուրքիայի հարցում, չի ցանկանում ներգրավվել այս խնդրում:
Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ողջունել են ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենը և Էլիզաբեթ Ուորենը: Վերջինս կոչ է արել ԱՄՆ Սենատին ևս ճանաչել Ցեղասպանությունը: Սենատի և նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին է ակնարկել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը New York Times-ում հրապարակած իր հոդվածում:
Ինչպես սպասվում էր, Երևանից ու Անկարայից հնչեցին արմատապես տարբեր արձագանքներ: «Ամերիկայի Ձայն»-ը մեկնաբանության նույն խնդրանքով դիմեց ԱՄՆ-ում Թուրքիայի և Հայաստանի դեսպանություններին:
Մինչեւ այս հաղորդումը պատրաստելու պահը «Ամերիկայիյ Ձայն»-ի մեկնաբանության խնդրանքին որևէ պատասխան չի ստացվել Թուրքիայի դեսպանությունից: Բանաձևին անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով իր ելույթում դատապարտել է դրա ընդունումը և նշել, որ Անկարան այն դիտարկում է որպես վիրավորանք՝ ուղղված թուրք ազգին:
Բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի արտգործանախարարությունը իր մոտ է հրավիրել Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթեֆիլդին՝ բանաձևի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնելու համար: Թուրքիայի արտգործանախարարության տարածած հայտարարությունը այն որակել է անհիմն և զերծ՝ պատմական ու իրավական հիմքերից:
Իր հերթին ԱՄՆ-ոմ ՀՀ դեսպան Վարուժան Ներսիյանը, ի պատասախան «Ամերիկայի Ձայն»-ի հարցին նշել է, որ բանաձևի ընդունումը կարևոր ուղերձ է Ցեղասպանության միջազգային ճանաչման և հետագա կանխարգելման տեսանկյունից: Դեսպանն ընդգծել է, որ այն կնպաստի, այլ ոչ թե կխանգարի հայ-թուրքական հնարավոր ապագա հաշտեցմանը:
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ ողջունել էր բանաձևի ընդունումն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին այս առիթով՝ ընդգծելով, որ այն կարևոր քայլ է դեպի ճշմարտության ու պատմական արդարության հաստատումը: Հայաստանի արտգործնախարարությունն այս առիթով իր հայտարարությունում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը համարել է կարևոր ներդրում միջազգային ջանքերին նոր ցեղասպանությունների ու զանգվածային սպանդերի կանխարգելման հարցում:
Նմանատիպ նյութեր
2040 դիտում
10:13 17-12-2019
Արձագանքներ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելությունների մասին․ «Ամերիկայի ձայն»
3743 դիտում
09:06 11-11-2020
Ղարաբաղյան հրադադարի համաձայնություն. արձագանքներ և գնահատականներ․ «Ամերիկայի ձայն»
1913 դիտում
23:47 12-04-2014
ԱՄՆ-ում ցեղասպանության բանաձևի ընդունման մեջ գյուլենականների «մատը խառն է. թուրքական մամուլ
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին