Շախմատի Եվրոպայի առաջնություն. Տղամարդիկ պարտվեցին, կանայք հաղթեցին
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5-2.5 հաշվով զիջեց Անգլիայի ընտրանուն և գործնականում զրկվեց մեդալների համար պայքարից:
Մրցաշարում իր երկրորդ պարտությունը կրեց Հայկ Մարտիրոսյանը: Մնացած 3 խաղատախտակի վրա խաղաղ դաշն կնքվեց:
Իսկ ահա Հայաստանի կանանց հավաքական հերթական հաղթանակը տարավ և մրցակիցն այս անգամ Սերբիայի ընտրանին էր` 2,5 - 1,5:Հայաստանի հավաքականից հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, պարտվեց Մարիա Գևորգյանը, ոչ-ոքի խաղաց Աննա Սարգսյանը:
Այս հաղթանակի շնորհիվ մեր կանանց թիմը վաստակեցին 10 միավոր և շարունակում է լավ հնարավորություններ պահպանել մրցանակային տեղերի համար: