10512 դիտում
23:23 03-11-2017
Շախմատի ԵԱ-2017. Տղամարդկանց Հայաստանի հավաքականը պարտվեց, կանայք հաղթեցին հունգարներին
Հերսոնիսոսում կայացան Եվրոպայի կանանց թիմային առաջնության 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին: Մեր ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ:
Մրցաշարի միանձյա առաջատար Ռուսաստանի թիմը ոչ-ոքի խաղաց Լեհաստանի հավաքականը հետ: Տուրի մյուս կենտրոնական դիմակայությունում Վրաստանը հաղթեց Ուկրաինային:
6-րդ տուրից հետո Ռուսաստանի թիմը վաստակել է 11 թիմային միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Վրաստանի ընտրանին 10 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:
Իտալիայի, Իսպանիայի և Լեհաստանի հավաքականները 9-ական միավոր կիսում են 3-5-րդ հորիզոնականները: Մեր ընտրանին 8 թիմային միավորով կիսում է 6-9-րդ հորիզոնականները:
Տղամարդկանց թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5-2.5 հաշվով պարտվեց Ադրբեջանի թիմին: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/03/1081419/]հաղթեց [/url]Շահրիյար Մամեդյարովին, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Արկադի Նայդիչի հետ, Սերգեյ Մովսեսյանը երկրորդ խաղատախատակի վրա պարտվեց Թեյմուր Ռաջաբովին, իսկ Հրանտ Մելքումյանը 4-րդ խաղատախտակի վրա պարտվեց Ռաուֆ Մամեդովին:
Մրցաշարի առաջատար Խորվաթիայի թիմը 0.5-3.5 հաշվով պարտվեց Հունգարիային: Ռուսաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Լեհաստանին:
6-րդ տուրից հետո Ռուսաստանի և Հունգարիայի հավաքականները վաստակել են 10-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հայաստանի հավաքականը 8 միավորով կիսում է 5-9-րդ հորիզոնականները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2369 դիտում
20:13 31-10-2019
Շախմատի Եվրոպայի առաջնություն. Տղամարդիկ պարտվեցին, կանայք հաղթեցին
1406 դիտում
23:26 04-03-2014
Կանայք հաղթո՞ւմ են տղամարդկանց. անկեղծանում են ուժեղ կանայք. տեսանյութ
1292 դիտում
23:59 26-07-2022
Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները Հնդկաստանում կմասնակցեն շախմատի 44-րդ օլիմպիադային
Այս բաժնից
2776 դիտում
20:45 15-12-2024
Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն
3874 դիտում
10:25 15-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ այսօր հարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
2833 դիտում
23:27 14-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 13-րդ տեղը