1860 դիտում
16:14 04-11-2019
Լիտվայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվում 11 երկրի 4 հազար զինծառայողների մասնակցությամբ
Լիտվայում նոյեմբերի 4-ին սկսվել են Gelezinis Vilkas 2019 – II («Երկաթյա գայլ-2019-II») ընդգրկուն զորավարժությունները, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի 11 երկրների մոտավորապես 4 հազար զինծառայողներ եւ ավելի քան հազար միավոր մարտական տեխնիկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լիտվայի բանակի հրամանատարությունը:
«Զորավարժությունների նպատակը, որոնցում գործի են դրված Լիտվայի ստորաբաժանումները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների անձնակազմն ու տեխնիկան, այդ ուժերի ու միջոցների փոխգործակցության փորձարկումն Է արդյունավետ պլանավորման եւ մարտական առաջադրանքների կատարման համար»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Սկսված վարժանքն ընթացիկ տարում Լիտվայի համար խոշորագույն զորավարժությունների երկրորդ մասն Է:
Հունիսին կայացել են Gelezinis Vilkas 2019 – I զորավարժությունները, որոնցում գործի Է դրվել համանման թվով անձնակազմ ու տեխնիկա: Զորավարժություններին, լիտվացի զինվորներից բացի, մասնակցում են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի եւ Էստոնիայի զինծառայողները: Նրանց մի մասը մտնում Է Լիտվայում տեղավորված ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման հավաքական գումարտակի կազմի մեջ:
Վարժանքները տեղի են ունենում Պաբրադե քաղաքի շրջանում (Բելառուսի հետ սահմանի մոտ) Լիտվայի բանակի զորափորձարանում, ուր հոկտեմբերին ժամանել Էր ԱՄՆ-ի զինված ուժերի գումարտակը, որի կազմում կա շուրջ 500 զինծառայող, 30 «Աբրամս» տանկ եւ հետեւակի «Բրեդլի» 25 մարտական մեքենա: Զորավարժությունների հիմնական մասը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 18-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ նյութեր
811 դիտում
14:53 08-05-2023
Լիտվայում մեկնարկել են 2-շաբաթյա զորավարժություններ ՆԱՏՕ-ի համահավաք գումարտակի մասնակցությամբ
874 դիտում
17:52 07-10-2024
Լիտվայում սկսվում են լայնածավալ զորավարժություններ ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ
1376 դիտում
11:12 13-10-2014
Հայաստանում ռուս զինծառայողների մասնակցությամբ անցկացվում են խոշորամասշտաբ զորավարժություններ
Այս բաժնից
847 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
691 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը