817 դիտում
14:53 08-05-2023
Լիտվայում մեկնարկել են 2-շաբաթյա զորավարժություններ ՆԱՏՕ-ի համահավաք գումարտակի մասնակցությամբ
Այսօր Լիտվայում մեկնարկել են «Գելեժինիս վիլկաս» («Երկաթե գայլ») միջազգային զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման համահավաք գումարտակի մասնակցությամբ: Նման հայտարարություն է արել բալթյան հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը։ Գրում են լիտվական լրատվամիջոցները:
«Երկշաբաթյա զորավարժությունների ընթացքում, որոնց հիմնական մասը տեղի կունենա Յոնավայի շրջանի Գայժյունայի զորավարժարանում, կմշակվեն հարձակողական և պաշտպանական գործողություններ «Գելեժինիս վիլկաս» մեքենայացված բրիգադին կցված մարտական խմբի և ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման համահավաք գումարտակի և Լիտվայի բանակի Վայդոտասի անվան գումարտակի մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զորավարժություններին մասնակցում են շուրջ 3,5 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի 11 երկրներից և մոտ 600 միավոր զանազան ռազմական տեխնիկա։
Հրամանատարությունը նախազգուշացրել է առաջիկա օրերին ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Յոնավայի, Կայշյադորիսի, Կեդայնյայի և Ուկմերգեի շրջանների քաղաքացիական ճանապարհներին, ինչպես նաև այն մասին, որ վարժանքների մի մասը տեղի կունենա քաղաքացիական տարածքներում, բայց առանց իմիտացիոն ռազմամթերքի օգտագործման:

Նմանատիպ նյութեր
1863 դիտում
16:14 04-11-2019
Լիտվայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվում 11 երկրի 4 հազար զինծառայողների մասնակցությամբ
874 դիտում
17:52 07-10-2024
Լիտվայում սկսվում են լայնածավալ զորավարժություններ ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ
2705 դիտում
15:26 02-07-2022
Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
880 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
736 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
766 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում