2399 դիտում
10:51 05-11-2019
Ինչ են խոսել Փաշինյանն ու ՔՊ-ականները 2,5 ժամ․ մանրամասներ փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ վարչապետ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է մանրամասներ պարզել 2,5 ժամ տևած այդ դռնփակ հանդիպումից։ Նկատենք, որ ի տարբերություն խմբակցության նիստերի, որտեղ բացակաները մեծաթիվ են լինում, երեկվա հանդիպմանը քիչ բացականեր են եղել, և բոլորն էլ գրանցվել են հարց տալու համար։ Պատգամավորները հիմնականում դժգոհել են այս կամ այն գերատեսչության աշխատանքից։ Նաեւ բարձրացրել են հենց իրենց հեղինակած նախագծերի հարցը, որոնք գործադիրը մերժում է, ինչը, ըստ իշխող խմբակցության անդամների, անթույլատրելի մոտեցում է։
Քննարկման առանցքում Ստամբուլյան կոնվենցիան է եղել: Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք պատգամավորները ծանոթացել են կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Նրանց մեծամասնությունը խոստովանել է, թե ծանոթ չէ փաստաթղթին, վարչապետն էլ հանձնարարել է անպայման ծանոթանալ և խոսել այդ մասին: Փաշինյանն, ի դեպ, ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն առայժմ սառեցվելու է: Որոշում է կայացվել վաղը խորհրդարանում բաժանել եզրակացությունը, որպեսզի ծանոթանան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1298 դիտում
22:15 15-12-2022
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու ՔՊ -ականները. մանրամասներ փակ հանդիպումից․ Armlur.am
2403 դիտում
11:09 25-08-2020
Հիմնականում խոսել է Նիկոլ Փաշինյանը. մանրամասներ «Իմ քայլի» և վարչապետի հանդիպումից. «Ժողովուրդ»
898 դիտում
07:12 20-03-2024
Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ այցից հետո ՔՊ-ականները չգիտեն՝ ինչ խոսել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2305 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»