2403 դիտում
11:09 25-08-2020
Հիմնականում խոսել է Նիկոլ Փաշինյանը. մանրամասներ «Իմ քայլի» և վարչապետի հանդիպումից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու, կարելի է ասել, անդրադարձել է բոլոր այն «թոփ» թեմաներին, որոնք այս օրերին քննարկվում են:
Մենք տեղեկացանք, որ վարչապետը խոսել է նաև Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորման հարցի մասին, կրթության չափորոշիչների, Ամուլսարի հանքի շահագործման մասին, ինչպես նաև անդրադարձել է անգամ Բելառուսում վերջին օրերին տեղի ունեցող թեժ ցույցերին և տիրող իրավիճակին:
Փաշինյանն ասել է, որ պետք է իրենք իրենց թիմով քննարկումներ ունենան՝ բոլոր հարցերի հետ կապված: Իսկ, ահա, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հիմնականում լսողի դերում են եղել, ընթացքում նաև հարցեր են հնչել, որոնց Փաշինյանը պատասխանել է ընդհանուր: Նշենք, որ հանդիպումը տևել է երկու ժամ, որից հետո Փաշինյանը դուրս է եկել ու հեռացել՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2144 դիտում
09:12 25-11-2020
Անհրաժեշտ է մոռանալ «թավիշը». մանրամասներ «Իմ քայլի» հանդիպումից. «Ժողովուրդ»
2326 դիտում
09:39 16-12-2020
Մանրամասներ՝ Փաշինյանի և «Իմ քայլի» հանդիպումից․ «Ժողովուրդ»
2396 դիտում
10:51 05-11-2019
Ինչ են խոսել Փաշինյանն ու ՔՊ-ականները 2,5 ժամ․ մանրամասներ փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1294 դիտում
22:19 08-01-2025
Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան. «Ազատություն»
1006 դիտում
22:11 08-01-2025
Քաղաքային պլանավորման հայտնի կոնցեպտներն ու Երևանը. Վիկտոր Մնացականյան
1045 դիտում
21:51 08-01-2025
Ադրբեջանի հետ սահմանին և որևէ «անսովոր տեղաշարժ» չի արձանագրվել․ Հայաստանում ԵՄ առաքելություն