211652_close_icon
views-count1739 դիտում article-date 13:14 05-11-2019

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, արձանագրել է, որ Հայաստանն ու Ղազախստանը վերջին շրջանում հաջողությամբ զարգացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում եւ ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում Հայաստանը կարեւոր տեղ է հատկացնում միջխորհրդարանական համագործակցությանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը արժեւորում է համագործակցության զարգացումը միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում: Նա նաեւ ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն իր գոյության ընթացքում արդյունավետ հարթակ է դարձել կոլեկտիվ անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագրաիրավական դաշտի զարգացման եւ կատարելագործման համար` վստահություն հայտնելով, որ երկու երկրները կշարունակեն ջանքեր գործադրել` խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ: Նուրլան Նիգմատուլինը բարձր է գնահատել Ղազախստանի հայ համայնքի դերը, որը մեծ ներդրում ունի իրենց երկրի տնտեսության, մշակույթի մեջ: Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Երեւան, տպավորված է ջերմ ընդունելությամբ եւ ցանկանում է շրջել Երեւանում, ծանոթանալ տեսարժան վայրերին: Ղազախստանի խորհրդարանի նախագահն ասել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը միջազգային հարթակներում եւս եւ կարեւորել է ինչպես պաշտոնական ձեւաչափով համագործակցությունը, այնպես էլ` միջանձնային: Նուրլան Նիգմատուլինը վերահաստատել է նախկինում արած հրավերը եւ Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել Ղազախստան:

Նմանատիպ նյութեր