211652_close_icon
views-count5640 դիտում article-date 16:38 05-11-2019

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/11/05/trial-live/3133707]Tert.am[/url]-ըգրում է. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին։ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը: Նրանք միջնորդել են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։ Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։ Որոշման հրապարակումից անցել է մոտ 2 ամիս, մինչդեռ՝ ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։ Ավելին, նախկինում, 5 ամիս գտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը երբեք չի խուսափել քննությունից և չի խոչընդոտել դատական գործընթացը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/11/05/trial-live/3133707]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր