1539 դիտում
21:51 06-11-2019
Գերազանցել եմ արագությունը․ ՊԵԿ փոխնախագահը ՃՈ աշխատակցի կողմից տուգանվել է 10 հազար դրամ. armtimes.com
Բարձրաստիճան պաշտոնյան, որին օրեր առաջ տուգանել է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է։
Տեղեկությունը «[url=https://armtimes.com/hy/article/173269?fbclid=IwAR1pM2era-nh4pV3m50G2Sqe4_IcCgfVIKSFqkp8mv782NGqBlFsGQrDT50]Հայկական ժամանակ[/url]»-ի հետ զրույցում հաստատեց պաշտոնյան․
«Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վրա մի փոքր գերազանցել եմ արագությունը եւ տուգանվել տասը հազար ՀՀ դրամի չափով»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Ներսիսյանը։
Մեր հարցին՝ արդյոք ծառայողակա՞ն ավտոմեքենայով է եղել, վերջինս պատասխանեց, որ եղել է իր անձնական մեքենայով։
ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ ՃՈ աշխատակիցները շատ հարգալից մոտեցել են, իրեն ճանաչել եւ ըստ սահմանված կարգի՝ տուգանել։ Ներսիսյանը դրական գնահատեց այս քայլը՝ հավելելով, որ սա պետք է օրինակ ծառայի, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://armtimes.com/hy/article/173269?fbclid=IwAR1pM2era-nh4pV3m50G2Sqe4_IcCgfVIKSFqkp8mv782NGqBlFsGQrDT50]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
61410 դիտում
15:18 31-05-2021
Երթևեկության առավելագույն արագությունը 100 կմ/ժ-ից իջեցվել է 80 կմ/ժ-ի․ չգերազանցել թույլատրելի արագությունը
2407 դիտում
14:57 22-07-2021
Այս տարի միջին աշխատավարձը 216 հազար դրամ է. նախորդ տարի եղել է 198 հազար դրամ. ՊԵԿ նախագահ
1453 դիտում
16:14 04-02-2024
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 27 հազար 300-ը, իսկ իսրայելական կողմից մոտ 1,2 հազար մարդ է զոհվել
Այս բաժնից
598 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
808 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
826 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են