12555 դիտում
11:30 07-11-2019
Բնական ճանապարհով լույս աշխարհ եկած եռյակն ու նրանց մայրիկը դուրս գրվեցին հիվանդանոցից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատնից դուրս են գրվել մեկ ամիս առաջ ծնված եռյակն ու նրանց մայրը` Աննա Վարդանյանը: 26-ամյա Աննան 7 տարի շարունակ երեխա չի ունեցել: Հետազոտվելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մասնագետների կողմից, որոշ բուժական միջամտություններից հետո բնական ճանապարհով հղիացել է:
Մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանը նշում է. «Բազմապտուղ հղիությունը մեծ ռիսկայնություն ունի և լավ արդյունքին հասցնելու համար հղիից և բուժանձնակազմից ահռելի ջանքեր է պահանջում: Ընդգրկել ենք նաև բոլոր նեղ մասնագետներին, որոնց միջամտության ու խորհրդատվության կարիքն ունեցել է Աննան:
Աշխարհում վիճակագրության համաձայն՝ եռյակները լույս աշխարհ են գալիս հիմնականում հղիության 34-35 շաբսթականում»: Մանկաբարձ-գինեկոլոգ Մոնիկա Միրզոյանն էլ հավելում է, որ ծննդաբերությունից առաջ վերջին մեկ ամիսը ծննդկանը մնացել է հիվանդանոցում` հասնելով 34 շաբաթականի, ծննդալուծման ամենաօպտիմալ ճանապարհը կեսարյան հատումն է ընտրվել:
Երեխաները ծնվել են նորմալ քաշով` 1 կգ 620 գրամ, 1 կգ 800 գրամ և 2 կիլոգրամ 30 գրամ ու մինիմալ խնդիրներով: Ծնվելուց հետո ևս մեկ ամիս անց են կացրել ծննդատանը:
Բժիշկները նշում են, որ երեխաները առողջ են, քաշ են հավաքել, իսկ այդ ընթացքում բուժանձնակազմը նորաթուխ մայրիկին պատրաստել է երեք երխաների խնամքին` սովորեցնելով ն կերակրման և նործիններին առնչվող նրբություններ:
Աննա Վարդանյանը նշում է, որ ուլտրաձայնային հետազոտությամբ, երբ պարզվեց, որ եռյակ են ունենալու ամուսինն ու բժշկուհին շոկի մեջ էին: Ամեն ինչ սակայն ետևում է, ուրախ մայրիկը շնորհակալություն է հայտնում բուժանձնակազմին` նշելով, որ տատիկներին ու պապիկին էլ չեն մոռացել, երեխաներին կոչել են նրանց անուններով` Գոռ, Ռոզի, Գայանե:
[b]Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
11512 դիտում
16:59 03-09-2016
Երևանում 26-ամյա կինը բնական ճանապարհով քառյակ է լույս աշխարհ բերել
9677 դիտում
12:16 16-02-2019
Իրաքում 25-ամյա կինը բնական ճանապարհով միանգամայն առողջ յոթնյակ է լույս աշխարհ բերել
3583 դիտում
16:38 01-06-2016
Հունիսի 1-ի առաջին նվերները` այսօր լույս աշխարհ եկած նորածիններին ու նրանց մայրերին
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան