211652_close_icon

Հունիսի 1-ի առաջին նվերները` այսօր լույս աշխարհ եկած նորածիններին ու նրանց մայրերին

views-count3739 դիտում article-date 16:38 01-06-2016
Երեխաների պաշտպանության օրվա` հունիսի 1-ի առիթով առաջին նվերներն ստացել են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածածին» և «Գրիգոր Նարեկացի» ծննդատներում լույս աշխարհ եկած փոքրիկներն ու նրանց մայրերը: Մայրացած կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել ու նվերներ է փոխանցել աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։ Մայրերն իրենց գոհունակությունն են հայտնել հաճելի անակնկալի, ուշադրության և հոգատարության համար։ [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր