3591 դիտում
13:00 07-11-2019
Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին գրավով փոխարինել Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը:
Միջնորդության հիմքում գլխավորապես դրված էր Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշումը, որով ՍԴ-ն, ի թիվս այլնի, արձանագրել է, որ գրավը ճանաչվել է որպես ինքնուրույն խափանման միջոց՝ դադարելով լինել կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց, ուստի այն կարող է կիրառվել ոչ միայն անձի թաքնվելու, այլ նաեւ խոչընդոտելու ռիսկը զսպելու պարագայում: Սա պաշտպանական կողմը դիտել էր որպես նոր ի հայտ եկած հանգամանք:
Մարտի 1-ի գործից անջատված այս գործը դատարանում է 2019 թվականի ապրիլ ամսից: Գործով մեղադրյալի կարգավիճակում են Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:
Աղբյուրը՝ [url=http://www.armtimes.com/hy/article/173297]armtimes.com[/url]
Նմանատիպ նյութեր
2853 դիտում
11:07 16-12-2019
Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի. Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը. Armtimes.com
16858 դիտում
17:40 18-06-2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի. Armeniasputnik.am
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»