2301 դիտում
21:18 07-11-2019
Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 10 տոկոսով
Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ապրանքաշրջանառությունը 2019 թվականի առաջին 8 ամիսներին կազմել է 92,59 մլն դոլար եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով:
Այս մասին AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:
Դիվանագետի խոսքով՝ ցուցանիշի բացատրվում է 2018 թվականին առեւտրի ցուցանիշների թռիչքաձեւ աճով, երբ «Տուրբոատոմ» (Խարկով քաղաք) բաժնետիրական ընկերությունը (Խարկով քաղաք) Մեծամորի ատոմային էլեկտրակայան սարքավորումների մատակարարումներ է իրականացրել:
«Միաժամանակ, ընթացիկ տարում գրանցել ենք Ուկրաինայից մսի մատակարարումների գրեթե կրկնակի աճ, աճում են դեղագործական արտադրանքի մատակարարումները, ավանդաբար, Հայաստանի արտադրողների վստահությունն է վայելում ուկրաինական կաթի փոշին: Ինչ վերաբերում է Հայաստանից Ուկրաինա ներմուծմանը, ապա մեծ մասը կազմում է կոնյակը», - նշել է Ավտոնոմովը:
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
22:24 20-01-2022
Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021թ. արդյունքներով ավելացել է 24%
3115 դիտում
23:27 30-06-2020
Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է նվազել
931 դիտում
18:00 26-10-2023
ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է 55 տոկոսով․ Մհեր Գրիգորյան
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից