211652_close_icon
views-count1550 դիտում article-date 19:42 08-11-2019

Թոմաս Բախ. Մեր նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել սպորտի միջոցով

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախին շնորհվել է Գդանսկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Օլիմպիական չեմպիոնը նման պատվի է արժանացել օլիմպիական շարժման զարգացմանը նպաստելու և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանելու գործընթացին աջակցելու համար: «Մեր ընդհանուր նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել սպորտի միջոցով»,- մրցանակը ստանալուց հետո ասել է Թոմաս Բախը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄՕԿ-ի նախագահը Լեհաստանում մասնակցել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համաժողովին: Կատովիցե քաղաքում անցկացված համաժողովը նվիրված էր դոպինգի դեմ պայքարին:

Նմանատիպ նյութեր