211652_close_icon
views-count1146 դիտում article-date 14:59 10-09-2020

Թոմաս Բախ. ՄՕԿ-ը նպատակ ունի Ճապոնիայում 2021թ․ անցկացնել օլիմպիական խաղերը

ՄՕԿ – ի նախագահ Թոմաս Բախը հանդես է եկել մամուլի ասուլիսով ։ Նա մասնավորապես հետևյալն է ասել․ << ՄՕԿ –ը նպատակ ունի Ճապոնիայում 2021թ․ անցկացնել օլիմպիական խաղերը։ Առաջիկա շաբաթների ընթացքում ակտիվ քննարկումներ կծավալվեն COVID-19 –ին դիմակայելու սցենարների վերաբերյալ: Հավատում ենք անվտանգ և հաջող խաղերի անցկացմանը։ Քննարկումները, որոնք կանցկացվեն ճապոնացի գործընկերների, համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբի հետ, շատ կարևոր են։ Կա մի քանի տարբերակ, սակայն համավարակի իրավիճակն ամեն օր փոխվում է և դա ազդում է վերջնական որոշման վրա: Պետք է պատրաստ լինել բոլոր տարբերակներին: Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի միջավայր կլինի հաջորդ տարի: Սոցիալական հեռավորությունը քննարկման խնդիրներից մեկն է։ Աշխատանք է տարվում նաև թեստերի, պատվաստումների հարցերի կապակցությամբ: Մի բան պարզ է, որ Տոկիոյի խաղերը պետք է անվտանգ լինեն բոլոր մասնակիցների համար: Օլիմպիական խաղերը միավորում է տարբեր երկրների մարզիկներին, որը խտրականության դեմ ամենաուժեղ ապացույցն է աշխարհում: Պետք է պատասխանատվությամբ վերաբերվել համաճարակի պայմաններում մյուսներին վտանգի տակ չդնելու համար։ Այս ամենը յուրաքանչյուրիցս պահանջում է զոհողություն և փոխզիջում: Անհրաժեշտության պարագայում պետք է մնալ կարանտինում։ Սա մեծ պատասխանատվություն է >>։ Մեկնաբանելով Թոմաս Բախի հայտարարությունը, Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն ասել է , որ մտադիր են ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի օլիմպիական խաղերը անվտանգ լինեն բոլորի համար։

Նմանատիպ նյութեր