2125 դիտում
11:13 09-11-2019
Վարչապետն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին. զրուցակիցներն անդրադարձել են Արցախի խնդրի կարգավորման գործընթացին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Վարչապետը ողջունել է պարոն Գալլագերի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի մեր երկրի ու Վատիկանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ և հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքն անձամբ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Սուրբ Աթոռի նկատմամբ: Այդ առումով, կառավարության ղեկավարը շեշտել է հայ-վատիկանյան ամուր հոգևոր և մշակութային պատմական կապերի փաստը ու նշել, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցության համար:
Փոլ Ռիչարդ Գալլագերը նշել է, որ Սուրբ Աթոռը ևս բարձր է գնահատում Հայաստանի հետ պատմական կապերն ու նշել Հռոմի պապի ջերմ զգացմունքները հայ ժողովրդի նկատմամբ: Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը հավելել է, որ Հայաստանը Վատիկանում ներկայացված է իր հարուստ պատմական ու հոգևոր ժառանգությամբ, ինչը խոսում է երկկողմ սերտ կապերի վկայության մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման հետագա քայլերը, մտքեր փոխանակել միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության խնդիրների շուրջ: Կողմերը կարևորել են Հայաստանի և Սուրբ Աթոռի ներդրումը աշխարհում խաղաղության պահպանման գործում:
Նիկոլ Փաշինյանը և Փոլ Ռիչարդ Գալլագերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին:
Նմանատիպ նյութեր
1801 դիտում
12:00 10-11-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1280 դիտում
21:39 21-02-2019
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ
3826 դիտում
14:19 27-05-2022
Դեսպան Տոլմաջյանը Կաննի քաղաքապետի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան