1872 դիտում
18:47 09-11-2019
Հարություն Բերբերյան. Հայ Առաքելական Եկեղեցին մեր պատմության հիմնական՝ բնական, դերակատարներից մեկն է
Հարություն Բերբերյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/harut.kbeyan]էջում [/url]գրել է.
«Հայ Առաքելական Եկեղեցու հետ չհամաձայնվելու շատ ավելի բովանդակային եզրեր կարող են լինել, օրինակներից մեկը կարող է լինել հենց այն, որ հարյուրամայակներ շարունակ Եկեղեցին չի վերափոխել ու արդիականացրել մեզ հետ հաղորդակցվելու լեզուն։ Բայց միանշանակ է, որ Եկեղեցին ազգային ամենահին, ամենակայացած ինստիտուտն ու ցանցն է, որ պետականության բացակայության հարյուրավոր տարիներին եղել է Հայի ինքնության պահպանման միակ կենտրոնը։
Այլ հարց է որ ժամանակակից պատմագիտությունը, որ խորհրդային աթեիստական պատմագիտության ուղիղ ժառանգորդն է շուրջ յոթանասուն տարի Եկեղեցու դերին ու նշանակությանը տվել է սուբյեկտիվ գնահատական։ Ու հնարավոր է որ նաև հենց այդ պատճառով է որ Հայ Եկեղեցու Պատմությունն դարձել է առանձին, նոր առարկա, քանի դեռ պատմագիտության մեջ նրա դերն ու նշանակությունը վերաիմաստավորված չեն։
Որ Հայ Առաքելական Եկեղեցին մեր պատմության հիմնական՝ բնական, դերակատարներից մեկն է պարզից պարզ է։ Հիմա փոխանակ բովանդակաին դիսկուրսը գնա պատմագիտական գնահատականների, ուսումնասիրությունների, վերաիմաստավորման շուրջ միանգամից որոշում են, որ առարկան պետք չի։
Ստացվում է որ որոշում կայացնողները նորից գնում ենք ամենահեշտ ճանապարհով, առանց խնդրի մեջ խորանալու պարզապես ըստ նախասիրության այն հանում են ծրագրից։
Հ.Գ. Էս ամեն ինչի մեջ շատ ծիծաղալու է, որ հայտնվում են իրենց կյանքում ոչ մի արժեք չստեղծած, ոչ մի բանի մասին պատահական մարդիկ, որոնք իրենց «հեղինակություն» դառնալու ճանապարհը հարթում են այլ՝ այն է դարերով հեղինակություն ունեցող ինստիտուտը, Հայ Առաքեկալան եկեղեցին քննադատելով։
Ես մարդիկ կդառնան մեդիաստղեր, լուրջ դեմքով ու բառակույտով հարցազրույցներ կտան էսօր ու վաղը, բայց վաղը չէ մյուս օրը իրանց բոլորը կմոռանան ու իրենց «հեղինակություն»-ից ոչինչ չի մնա, իսկ եկեղեցին մեկ ա լինելու ա։
Նմանատիպ նյութեր
1382 դիտում
14:52 02-03-2014
Թուրքիան առնվազն Ղրիմի հարցում հիմնական հակառուսական դերակատարներից է
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»