1385 դիտում
14:52 02-03-2014
Թուրքիան առնվազն Ղրիմի հարցում հիմնական հակառուսական դերակատարներից է
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դատելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի նաև վերջին ուկրաինական այցից՝ այս երկիրը լրջագույն հավակնություններ ունի Ղրիմի հարցում:
Թերակղզու թաթարների սադրիչ բնորոշումը որպես «մեր ցեղակիցներ», շատ կասկածելի հայտարարությունները Թուրքիայի համար Ղրիմի կարևորության մասին՝ իբր թերակղզու թուրքական մշակութային ժառանգության առկայության տեսանկյունից, թաթարներիև և ուկրաինական ծայրահեղ աջերին զենքով և զինամթերքով գաղտնի օգնության տրամադրումը, ինչի մասին տեղեկատվական արտահոսք եղավ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ղըրըմօղլուի հետ էլեկտրոնային նամակագրության հաքերային հրապարակումից հետո, որևէ կասկած չեն թողնում, որ Թուրքիան առնվազն Ղրիմի հարցում հիմնական հակառուսական դերակատարներից է:
Ընդ որում, հաշվի առնելով անկախությունից ի վեր ուկրաինական պետականության համարյա անընդմեջ ճգնաժամերի մեջ գտնվելու հանգամանքը և դրանց տեսանելի ապագայում լուծման հեռանկարի չափազանց մշուշոտ բնույթը, Թուրքիային Ղրիմից հեռու պահող միակ իրական ուժը եղել և մնում է Ռուսաստանը»:
Նմանատիպ նյութեր
1872 դիտում
18:47 09-11-2019
Հարություն Բերբերյան. Հայ Առաքելական Եկեղեցին մեր պատմության հիմնական՝ բնական, դերակատարներից մեկն է
1429 դիտում
13:02 16-03-2024
Անկարան Ղրիմի հարցով հերթական հակառուսական հայտարարությունն է արել
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
487 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN