211652_close_icon
views-count101328 դիտում article-date 21:49 09-11-2019

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. որպես անհայտ կորած, որոնվող 64-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է «Իշխանավանքի» մոտ` «Իշխանահատակ» կոչվող ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատ և ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Գետաշեն գյուղում, «Իշխանավանքի» մոտ գտնվող «Իշխանահատակ» կոչվող ձորում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը` քննիչ Քոչարյանի գլխավորությամբ: Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները նշված ձորից պատգարակով, մեծ դժվարությամբ դուրս են բերել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Գ. Սիմոնյանի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս այս տարվա նոյեմբերի 3-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մարտունու բաժնի կողմից: Ըստ նախնական տեղեկությունների, նա ժայռից վայր է ընկել անդունդը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Փասռի առթիվ քննիչ Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական; Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր