128838 դիտում
23:05 09-11-2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 29-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . ԼՐԱՑՎԱԾ
Այսօր` նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:10-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Կարեն Հարությունյանը` իր վարած Nissan մակնիշի 35 NG 652 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա 70/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, միջին տարիքի տղամարդ հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և Երևանի 1-03 շտապօգնություն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն վերջինս գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները` դասակի հրամանատար Արշակ Սաիյանի և տեսուչ Արման Խալաթյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանն ու պետի տեղակալ Արթուր Բեքթաշյանը:
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ, սակայն նա իր մոտ այդ պահին վարորդական իրավունքի վկայական չուներ:
[b]***
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ մահացածը Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 60-ամյա Սամվել Դրամփյանն էր, ով աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ռազմականացված ջոկատում։ [/b]
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+