41317 դիտում
22:04 30-04-2016
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18: 40-ի սահմաններում 42-ամյա Արմեն Ասատրյանը Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկում, իր վարած Mitsubishi մակնիշի 74 ZZ 400 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 77-ամյա Լյուդվիկ Իփանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և հատկապես կարևոր գործերով քննիչ Գագիկ Հարությունյանը:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[b]Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+