2314 դիտում
23:16 12-11-2019
Լիճք գյուղում տեղի ունեցավ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի նորակառույց մանկապարտեզն ընդունեց իր առաջին սաներին՝ դռները բացելով նախադպրոցական տարիքի 96 երեխաների առջեւ:
Մանկապարտեզի բացման ժապավենը կտրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, եւ Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը՝ մանկապարտեզի երկու սաների մասնակցությամբ: Մարզպետը եւ համայնքի ղեկավարը տնօրեն Կարինե Շաբոյանի ուղեկցությամբ շրջեցին մանկապարտեզի խմբերում, խոհանոցում ու ճաշարանում, ծանոթացան շենքային, գույքային եւ ուսումնադաստիարակչական պայմաններին: Տնօրենի ներկայացմամբ՝ մանկապարտեզում կեցության, ուսումնառության ու ստեղծագործական ձիրքերի զարգացման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: «Բացվել է երեք խումբ՝ 96 տեղով: Աշխատակազմը լիովին պատրաստ է՝ երեխաներին նախադպրոցական անհրաժեշտ կրթություն ու դաստիարակություն ապահովելու համար:Մանկապարտեզը կարող է ապահովել մինչեւ 100 տեղ, սակայն պահանջարկը շատ ավելին է»,-ներկայացրեց Կարինե Շաբոյանը:
Համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանի ներկայացմամբ՝ ներկա պահին Լիճքում հաշվառված է 3-5 տարեկան 250 երեխա, ուստի անհրաժեշտ կլինի մանկապարտեզը ընդլայնել կամ բացել երկրորդ մանկապարտեզը: «Մեր գյուղն իր պատմության 190 տարիների ընթացքում առաջին անգամ է վայելում մանկապարտեզ ունենալու երջանկությունը: Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետարանին, որոնց բարի կամքի շնորհիվ արդեն համայնքի երեխաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունեցան:Համոզված եմ, որ նորաբաց մանկապարտեզի շնորհիվ մեր երեխաները կյանքում կլինեն ավելի կիրթ, ավելի դաստիարակված ու զարգացած մարդիկ»,-նշեց համայնքի ղեկավարը: «Բոլորիդ ողջունում ու շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա, այս կարեւոր ձեռքբերման առթիվ: Քիչ ջանքեր ու միջոցներ չեն ներդրվել, մինչեւ որ հասել ենք այս ցանկալի պահին: Սակայն, ի ուրախություն մեզ, պարզվում է, որ Լիճքում գրեթե կրկնակի անգամ ավելին է մանկապարտեզի տարիքի երեխաների թիվը, ու մենք այսօրվանից պիտի մտածենք մանկապարտեզի ընդլայնման մասին: Բոլորիդ մաղթում եմ երջանկություն»,-ներկաներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը: Մանկապարտեզի բացման միջոցառումը գեղարվեստական կատարումներով համամեցին Լիճքի մշակույթի տան «Լիճք» ազգագրական-ժողովրդական երգի-պարի խմբի սաները:
Լիճք համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ Լիճքի մանկապարտեզը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով եւ Լիճքի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Ծախսվել է շուրջ 150 միլիոն դրամ, որից 15 միլիոն դրամը կազմել է Լիճքի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մանկապարտեզը գործելու է շուրջտարյա, որի համար գյուղապետարանի տարեկան ծախսը կազմելու է շուրջ 25 միլիոն դրամ:
Մանկապարտեզի բացման արարողության ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Լիճքի միջնակարգ եւ հիմնական դպրոցներ՝ ծանոթանալու ուսումնական պարապմունքների ընթացքին ու պայմաններին ու ի հայտ եկած խնդիրներին: Մարզպետը Լիճքում դիտարկեց նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով ու համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կառուցվող ֆուտբոլի փոքր խաղադաշտի շինարարական աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
718 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են