316892 դիտում
22:14 13-11-2019
Երևանում առևանգված Lexus-ով 4 հոգու մահվան պատճառ դարձած վարորդը փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, թե վարորդը եղել է իր մահացած ընկերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Էդմոնդ Բաղդասարյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Է. Բաղդասարյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) և 333 հոդվածի (սուտ մատնություն) հատկանիշներով, կալանավորվեց և տեղափոխվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Է. Բաղդասարյանը 2018 թվականի դեկտեմբերի 29-ին ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Այդ վթարի հետևանքով 4 հոգի մահացել էին։ Վթարից հետո Է. Բաղդասարյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել էր, որ ինքը եղել է ուղևոր և սուտ մատնությամբ իսկական ուղևորին վերագրել էր որպես վարորդ, մինչդեռ ոստիկանությունն ու քննչական բաժինը հսկայածավալ, բազմակողմանի օպերատիվ-հետախուզակ և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորել էին, որ նա ստել է և ողբերգական վթարի մեղքը գցել է իր ավտոմեքենայի մեջ եղած ուղևորի վրա, մինչդեռ ոստիկաններն ու քննիչները դեռ առաջին օրվանից կատարել էին հսկայածավալ աշխատանքներ ու այսօր արդեն հիմնավոր փաստերով դիմել էին դատարան։
Ավելի վաղ [url=https://m.shamshyan.com/hy/article/2018/12/29/1114025/?fbclid=IwAR3xIpYi3NrReayZuMy2CHneie3w-IUfkoVpFpmTz0HPApD64slTuT4PqLY]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր Երևան քաղաքի Շրջանային փողոցի բնակիչ, 31-ամյա Սարգիս Բաբուջյանը։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 26-ին Իսակովի պողոտայում Lexus մակնիշի 04 CC 003 և Mercedes մակնիշի 35 VP 008 համարանիշի ավտոմեքենաների բախումից հետո, ինչի հետևանքով Mercedes-ի վարորդ՝ 50-ամյա Էդվարդ Քոչարյանը, ուղևոր՝ 43-ամյա Նվեր Մելքոնյանը տեղում մահացել էին, իսկ Mercedes-ի մյուս ուղևոր՝ 42-ամյա Լուսինե Բաղդասարյանն ու ու Lеxus մակնիշի ավտոմեքենայից դուրս բերված 29-ամյա Էդմոն Բաղդասարյանն ու Ս. Բաբուջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2018 թվականի դեկտեմբերի 26-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Զորքերի թիվ 1033 զորամասի դիմաց, բախվել էին Lexus մակնիշի 04 CC 003 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Էդվարդ Քոչարյանի վարած Mercedes մակնիշի 35 VP 008 համարանիշի ավտոմեքենաները
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1, թիվ 8 և թիվ 18 փրկարարական ջոկատները։ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, որից հետո վթարի հետևանքով գետնին հայտնված մահացածին և Mercedes-ի վարորդին պատգարակով մոտեցրել էին դի տեղափոխող ավտոմեքենային։
Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանն ու քննչական բաժնի պետ Ա. Վանյանը։
Պարզվել էր, որ մահացածներն են Mercedes-ի վարորդ Է. Քոչարյանը և Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ՝ 43-ամյա Մհեր Մելքոնյանը։ Իսկ վիրավորներն են 42-ամյա Լուսինե Բաղդասարյանը, Lexus ավտոմեքենայից դուրս բերված Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Էդմոն Բաղդասարյանը և Սարգիս Բաբուջյանը։ Նրանց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին։
[b]Դատարանի որոշմամբ կալանավորված 30-ամյա Էդմոնդ Բաղդասարյանն է
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0298214001573668816590559.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+