211652_close_icon
views-count124984 դիտում article-date 12:40 13-11-2019

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի վարած քաղաքականությունը իր դրական արդյունքն է տվել. հայտնաբերվել է պատգամավորին ի պահ հանձնված թանկարժեք «Ռոլեքս» ժամացույցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստերի ժամանակ ոստիկանության ղեկավար կազմին հորդորել է, որպեսզի ոստիկանության ծառայողները միշտ պահպանեն շփումը բնակչության հետ, ինչի շնորհիվ կապը էլ ավելի կամրապնդվի ոստիկանություն-հասարակություն ուղղությամբ: Ինչպես հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հանձնարարականի արդյունքում երեկ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բացահայտել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բաքոյանի ահազանգած դեպքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատգամավորի կողմից Արաբկիրի ոստիկանություն ահազանգելուց հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանի հանձնարարականով քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները սկսել են ոչ միայն կատարել օպերատիվ աշխատանքներ, այլև պատգամավորի նշված վայրում և հարակից տարածքներում բնակիչների հետ զրույցներ ունենալ: Այդ ամենի արդյունքում հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սերոբ Սարգսյանը մի քանի ժամ զրույցներ է ունեցել այդ վայրում աշխատող մարդկանց հետ և շնորհիվ այդ զրույցների՝ հայտնաբերվել է մոտ 13 հազար 800 եվրո արժողությամբ ժամացույցը: Պարզվել է, որ դեպքի վայրի հարևանությամբ աշխատող՝ 57-ամյա Սուսաննա Խ.-ն , ով աշխատում է բանջարեղենի կրպակում, հիշյալ ժամացույցը գտել է Վաղարշյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկի հարակից՝ Ավետիսյան 70 շենքի մոտ՝ իր կողմից աշխատացվող կրպակի դիմացից: Շնորհիվ Սուսաննա Խ.-ի և ավագ հետաքննիչ Ս. Սարգսյանի՝ պատգամավորը կարող է բաց ճակատով իրեն ի պահ հանձնած թանկարժեք ժամացույցի տիրոջը ասել, որ ինքը ճիշտ էր. ժամացույցը կորցրել էր, ոչ թե «իրենով էր արել»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետությունում, վերջին ժամանակներս բազմաթիվ հանցագործություններ են բացահայտվել՝ շնորհիվ ոստիկանություն-հասարակություն կապի վստահության: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/12/1140274/?fbclid=IwAR3zZKU6BCHXQPVOAkOF58AQEL7jGgcWNT0ZG88aRyqTh-se-Y_BWTBdp6I]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 11-ին Երևանում թալանել էին Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին: Վերջինս դիմել էր ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ից մինչև 18:10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռևս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը: Ռ. Բաքոյանը դեպքի վայր ժամանած ոստիկանութան Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին հայտնել էր, որ ժամացույցը իրեն ի պահ է հանձնված եղել, իսկ գողության մասին նախկինում ոստիկանութանը չի հայտնել, քանի որ ինքն էլ չի իմացել՝ ինչի չի հայտնել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր