211652_close_icon
views-count47358 դիտում article-date 19:37 05-12-2019

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Ա. Հարությունյանը նշանակվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/19/1140885/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, քանի որ նա ազգային անվանգության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես կասկածյալ։ 2018 թվականին ՀՀ նախկին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Լեռնիկ Գիգոլյանը նշանակվել էր Թումանյանի բաժնի պետ:

Նմանատիպ նյութեր