4429 դիտում
19:18 13-11-2019
Փետրվարին Սևանում չեն լողում. վարչապետը՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերապահումով է մոտենում Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, նա կարևորում է նախ շարք հանգամանքներ հաշվի առնելը: «[url=https://armenpress.am/arm/news/995086.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը հարցին անդրադարձավ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Բաբաջանյանը հիշեցրեց վերջերս Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ պատկերացնում է Թուրքիայի հետ որոշակի գործընթացի մեկնարկ:
Վարչապետը հարցին պատասխանեց այլաբանորեն. «Եթե հունվար ամիսն է, և ինչ-որ մեկն առաջարկի գնալ Սևանում լողալու, ապա առաջարկն այնքան էլ տրամաբանական չի լինի, իսկ եթե հուլիս ամիսն է, ապա այդ առաջարկի մեջ կլինի տրամաբանություն: Տարածաշրջանային իրավիճակն ու մթնոլորտը ցույց է տալիս, որ այդտեղ փետրվար ամիսն է, և պետք չէ իրերը հավաքել, գնալ լողանալու, քանի որ կարող ենք մրսել»:
Նա համաձայնեց Լավրովի մտքի հետ, որ դա, այնուամենայնիվ, պետք է ճիշտ համատեքստում լինի: «Սևանում լողալը լավ բան է, սակայն երբ մեկն առաջարկում է, պետք չէ միանգամից գնալ, պետք է նայել, թե դրսում ինչ աստիճան է, նայել օրացույցին, ըստ այդմ կողմնորոշվել»,-եզրափակեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
8520 դիտում
17:03 29-09-2021
Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված