211652_close_icon
views-count2263 դիտում article-date 18:34 13-11-2019

Արդարադատության նախարարը ներկայացրել է Աննա Վարդապետյանին հրաժարական տալու առաջարկի պատճառը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ինքն է առաջարկել նախարարի նախկին տեղակալ Աննա Վարդապետյանին հրաժարական ներկայացնել: Այս մասին Ռ. Բադասյանը հայտնեց այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ես եմ զրուցել տիկին Վարդապետյանի հետ, զրույց արդյունքում ես եմ առաջարկել համատեղ աշխատանքը չշարունակել: Պատճառը հետևյալն է՝ երկու ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն, դատաիրավական: Դատաիրավական հատվածի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնինը՝ Սրբուհի Գալյանը: Երկուսի մասով կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել նախարարությունում»,- ասաց Բադասյանը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նոյեմբերի 12-ին:

Նմանատիպ նյութեր