1819 դիտում
20:35 13-11-2019
ԱՄՆ Սենատի ևս 2 անդամ աջակցություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին աջակցություն է հայտնել ևս 2 սենատոր՝ Մայքլ Բենեթն ու Բոբ Քեյսին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:
Բանաձևի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը: Ներկա պահին բանաձևին աջակցում է ավելի քան 20 սենատոր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ 405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը, դեմ են եղել 11-ը, 3-ը՝ ձեռնպահ։
Նմանատիպ նյութեր
2794 դիտում
20:31 17-12-2019
ԱՄՆ պետդեպն արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
1486 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ