211652_close_icon
views-count2189 դիտում article-date 13:03 14-11-2019

Լոռու մարզի Օձուն համայնքում անցկացվել է «ՀՀ ԱՃԹՆ զեկույցի հաշվետվությունների մատչելիության և հանրային վերահսկողության դիտարկում Ալավերդի, Ախթալա, Շնող, Օձուն համայնքների համար» ֆորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2019թ․ նոյեմբերի 8-ին ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերություն» ծրագրի շրջանակներում անցկացվեց «ՀՀ ԱՃԹՆ զեկույցի հաշվետվությունների մատչելիության եւ հանրային վերահսկողության դիտարկում Ալավերդի, Ախթալա, Շնող, Օձուն համայնքների համար» ֆորումը: Ֆորումին մասնակցում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային կառույցի, ՀՀ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, Ախթալա եւ Օձուն խոշորացված համայնքների ղեկավարները, Ալավերդի, Շնող, Ախթալա եւ Օձուն համայնքների ակտիվ քաղաքացիներ: Բանախոսների ներկայացումներից եւ ելույթներից հետո քննարկվեցին ծրագրի ընթացքում կատարված հանրային ստուգողական գործողությունների արդյունքներըեւ կատարված բացահայտումները: Փորձագետի կողմից հրապարակվեց նախնական զեկույցը, որի շուրջ ծավալված ակտիվ քննարկումից հետո հավաքագրվեցին առաջարկություններ, որոնք կներառվեն զեկույցի մեջ: Սույն ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր