11215 դիտում
09:12 03-09-2021
Լոռու մարզի Շնող համայնքում Գիտելիքի օրը նշվեց նաև Հովիկ Մելիքսեթյանի անվան դպրոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 1-ին Լոռու մարզի Շնող համայնքի՝ Հովիկ Մելիքսեթյանի անվան դպրոցում նույնպես նշվեց Գիտելիքի օրը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շնորհավորանքի խոսքով հանդես եկավ տնօրեն Ա. Ղումաշյանը, ով շնորհավորեց աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, իսկ նախորդ տարվա գերազանց սովորողներին հանձնեց առաջադիմության վկայականներ:
Միջացռմանը ներկա էր նաև Արմեն Մելիքսեթյանը, ով այցելել էր դպրոց՝ ներկա գտնվելու միջոցառմանը նաև հոր՝ Հովիկ Մելիքսեթյանի 90-ամյակի կապակցությամբ:
Ներկա էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ով նաև 44-օրյա պատերազմի մասնակից է, ինչպես նաև Ֆրանս-հայկական ասոցիացիայի նախագահ Ալեքսան Կարապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանը, Ոստիկանների միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, գնդապետ Գրիշա Սարգսյանը, Հայ նկարիչների կենտրոնի նախագահ, ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրահամյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վիրաբույժ Կարեն Գևորգյանը, նկարիչ-քանդակագործ Ռաֆայել Ջավախյանը, շնողեցի, պատերազմների մասնակից Լևոն Բարսեղյանը և այլոք:
Միջոցառման ավարտին Հովիկ Մելիքսեթյանի որդին՝ Արմեն Մելիքսեթյանը, պարգևատրվեց «Փառապանձ մարտիկ» հուշամեդալով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 245+
245+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37491 դիտում
12:22 01-09-2016
Հակոբ Օշականի անվան N 172 դպրոցում մեծ շուքով նշվեց գիտելիքի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ