211652_close_icon
views-count1751 դիտում article-date 13:29 15-11-2019

Արա Վարդանյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը մերժեց «Հայաստան» hամահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դեմ պաշտպանի բողոքը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման կամ վատնման հոդվածով: Հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել էր և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։ Կալանավորման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան:

Նմանատիպ նյութեր