2460 դիտում
16:25 15-11-2019
Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 15-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:
Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, նախաճաշի ընթացքում տիկին Նազարբաևան պատմել է Երևան պաշտոնական այցի մանրամասները, իսկ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը: Ի հիշատակ հանդիպման, Դարիգա Նազարբաևան Աննա Հակոբյանին է նվիրել ղազախական ազգային հագուստ:
Նույն օրը տիկին Հակոբյանն ու տիկին Նազարբաևան այցելել են Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ նրանք շրջել են կենտրոնով, զրուցել բուժում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ: Այցի ավարտին կենտրոնում բուժում ստացող 9-ամյա Լիլի Անտոնյանը տիկին Նազարբաևային է նվիրել իր հեղինակած «Տարվա 4 եղանակներ» կտավը: Շնորհակալություն հայտնելով նվերի համար, տիկին Նազարբաևան ասել է, որ կտավում գերիշխում են պայծառ գույները, իսկ դա նշանակում է, որ կտավի հեղինակը լավատես է և շատ արագ ապաքինվելու է: «Ուրախ մարդիկ ավելի շուտ են առողջանում»,- ասել է Դարիգա Նազարբաևան:
Տիկին Նազարբաևան ու տիկին Հակոբյանն էլ երեխաներին նվիրել են երաժշտական գործիքներ և առաջինը փոքրիկների հետ փորձարկել:
Այցի ավարտին Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը առողջություն է կամքի ուժ և նպատակների իրականացում է մաղթել փոքրիկներին: «Մաղթում եմ, որ շուտ ապաքինվեք, որ ձեր երազանքները կատարվեն, լավ մարդ դառնաք և որ ձեր երկիրը ձեզանով հպարտանա»,- ասել է Դարիգա Նազարբաևան:
«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաների և երիտասարդների: Հիմնադրամն անվճար տրամադրում է բուժում, դեղորայք, բժշկական անհրաժեշտ միջամտություններ, օրական 4-անգամյա սնունդ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն թե´ քաղցկեղ ունեցող պացիենտներին, թե´ նրանց ընտանիքի անդամներին: Ներկա դրությամբ հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի:
[img]https://st0.shamshyan.com/editor/0639970001573816363667431.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1752 դիտում
17:24 23-06-2019
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևան
2488 դիտում
21:06 15-11-2019
Դարիգա Նազարբաևան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ում ՀՀ հաջող նախագահության կապակցությամբ
1743 դիտում
12:12 06-07-2019
Աննա Հակոբյանը Հանոյում այցելել է արյան հիվանդություններ ունեցող երեխաներին․ նրանց նվիրել ձեռագործ տիկնիկներ
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1054 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
769 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»