1658 դիտում
18:16 15-11-2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում արձանագրվել է իրավախախտման 35 դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 35 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 43.114.820 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 12 դեպքով նշանակվել է 1.300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
[b]Բուսական աշխարհի պահպանության ոլորտ [/b]
Արձանագրվել է 25 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 15.058.820 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (116 բոխի, 2 թխկի, 4 բալենի, 7 լորենի, 3 հացենի, 5 բարդի, 1 հաճարենի) հաշվարկվել է 2.385.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3 խմ թափուկ վառելափայտ)՝ 54.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (51 կաղնի, 54 բոխի, 4 հաճարենի, 1 հացենի, 1 թեղի) հաշվարկվել է 9.358.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 14 դեպքով (33,78 խմ վառելափայտ, 1 խմ թափուկ վառելափայտ, 4 խմ կողահատ տախտակ)՝ 1.531.160 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կոտայք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 տանձենի, 1 ցցաչոր բարդի, 8 ծառի կոճղ) հաշվարկվել է 200.160 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թթենի, 4 ծիրանենի, 1 ընկուզենի, 3 խնձորենի, 2 սալորենի, 3 տխլենի, 1 ալոճենի, 2 սերկևիլի ծառ, 2 խաղողի վազ, 1 հոնենի) հաշվարկվել է 1.530.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Իրականացվել է 1 ստուգում։
Տավուշ՝ Հայանտառ ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում (257 ծառի կոճղ) հաշվարկվել է 28.021.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 35.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ ապօրինի որսի 1 դեպքով (6 հատ՝ 2 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 10.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Սյունիք՝ նախկինում արձանագրված կաքավի ապօրինի որսի 1 դեպքով հաշվարկվել է 25.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 5 դեպք, նշանակվել է 480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Արագածոտն՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ջրառ իրականացնելու 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված առանց անթափանց ծածկոցի ավազակոպճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Իրականացվել է 2 ստուգում, նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ «Վի-Ար-Բի կոնցեռն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կոտայք՝ «Աղվերան Հոթել» ՓԲԸ-ում- իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.162.919 ՀՀ դրամ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից