9033 դիտում
20:14 15-11-2019
Տեսախցիկը ֆիքսել է օծանելիքի երևանյան խանութ-սրահից արված կողոպուտը. որոնվում է տեսանյութում պատկերված տղամարդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 09-ին` ժամը 17:50-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում գործող օծանելիքի խանութ-սրահ և ցուցափեղկի վրայից բացահայտ հափշտակել թվով հինգ սրվակ օծանելիք՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն կատարած անձին:
Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6900 դիտում
18:46 27-09-2019
Գողություն գեղեցկության սրահից. տեսանյութում պատկերված տղամարդը որոնվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6984 դիտում
20:37 02-08-2017
Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են գեղեցկության սրահից դրամապանակ գողանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10673 դիտում
19:39 26-05-2015
Որոնվում է տեսանյութում պատկերված անձը. տեսանյութ
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»