211652_close_icon
views-count8714 դիտում article-date 09:01 16-11-2019

Տավարի, ոչխարի և խոզի մսի գինը կրկին կբարձրանա․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի շուկայում արտառոց թանկացում չկա, Նոր տարվա շեմին տավարի միսը, որի գինն արդեն բարձրացել է, որոշ չափով էլի կթանկանա։ «Տավարի մսի գինը բարձրացել է մոտ 300 դրամով, հիմա խոզի ու ոչխար մսի գինն էլ կբարձրանա: Գլխաքանակը պակասել է շատ խիստ, չկա նաև անասնակեր: Բռնում ու արագ մորթում են: Խոտը չորանում է, մարզպետարանները կերի կուտակումը չեն կարողանում կազմակերպել, արդյունքում՝ անասուններին դնում են դանակի տակ։ Ժամանակին համակցված կերեր և՛ Հայաստանում ենք պատրաստել, և՛ ստացել ենք Ռուսաստանից: Այդպիսով թե՛ քաշն էր ապահովվում, թե՛ կաթնատվությունը: Ուղղակի այսօր դա ֆերմերների համար դժվար է, իսկ Կառավարությունն էլ իր գործը պատշաճ չի կատարում: Երևանի «Համակցված կերերի գործարանը» դեռ կա, այստեղ այդ ամենը կարելի է կազմակերպել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր