2880 դիտում
20:04 07-06-2017
Վերջին մեկ ամսում աճել են կաղամբի, կարտոֆիլի, խոզի և ոչխարի մսի գները. ԱՎԾ
2017թ. 5 ամիսներին 2016 թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 2.1 տոկոս գնաճ, իսկ 2017 թ. մայիսին 2016-ի մայիսի համեմատ Հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱՎԾ նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:
«2017 թ. հունվարին դեկտեմբերի նկատմամբ սպառողական շուկայում արձանագրվեց շատ մեծ՝ 2.6 տոկոս գնաճ: Փետրվար և մարտ ամիսներին արձանագրվել է գնանկում համապատասխանաբար 0.9 և 0.3 տոկոսով, ապրիլ ամսին եղել է 1 տոկոս գնաճ, իսկ մայիսին՝ մի քիչ գնանկում՝ 0.2 տոկոս»,- ասաց Մարտիրոսյանը:
Խորհրդականը տեղեկացրեց, որ այս տարվա առաջին 5 ամիսներին պարենային ապրանքների գնաճը կազմել է 5.9 տոկոս: 12 ամսվա պարբերականությամբ էական փոփոխություններ են արձանագրվել բենզին-դիզվառելիքային շուկայում: Մասնավորապես, բենզինի գներն աճել են 10.4 տոկոսով, իսկ դիզվառելիքինը՝ 9.4 տոկոսով:
Ազգային վիճակագրության գների և միջազգային համադրումների բաժնի պետ Մարիամ Երիցյանը տեղեկացրեց, որ վերջին մեկ ամսում աճել են կաղամբի, կարտոֆիլի, խոզի և ոչխարի մսի գները: Իսկ միրգ-բանջարեղենի շուկայում արձանագրվել է օրինաչափ գնանկում:
Նմանատիպ նյութեր
8711 դիտում
09:01 16-11-2019
Տավարի, ոչխարի և խոզի մսի գինը կրկին կբարձրանա․ «168 ժամ»
3191 դիտում
20:00 02-12-2016
Վերջին երկու ամսում էականորեն աճել են Իրան արտահանվող մանր եղջերավոր կենդանիների մսի ծավալները
8864 դիտում
09:25 03-11-2017
Ոչխարի զանգվածային արտահանումը լուրջ խնդիր է առաջացրել. ՀՀ-ն ոչխարի միս է ներկրում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»