211652_close_icon
views-count64678 դիտում article-date 20:22 16-11-2019

Chrysler-ի խմած վարորդը, ով նաև «պռավա» չի ունեցել և 36-ամյա տղամարդու մահվան պատճառ է եղել, դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ ազատ արձակվեց. «աշխարհ կանգնի, իջնող կա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 31-ամյա Բորիս Ադամյանի նկատմամբ, ով մեղադրվում է ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացել է մարդու մահ) հատկանիշներով, ով՝ ի դեպ, ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած), առանց վարորդական իրավունքի վկայականի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Աննա Մաթևոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, մերժել է ՀԿԳ ավագ քնիչի միջնորդությունը, և խմած վիճակում, առանց վարորդական վկայականի Chrysler մակնիշի ավտոմեքենան վարած, 36-ամյա Արման Ժահմարյանի մահվան պատճառ դարձած վարորդը դատարանից ազատ արձակվեց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/15/1140556/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Բորիս Ադամյանը իր վարած Chrysler մակնիշի 88 AԼ 909 համարանիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասի թիվ 2/2 հասցեի դիմաց դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդ Բ. Ադամյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Արման Ժահմարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա. Ժահմարյանը, գիտակցության չգալով, մահացել էր։ Վարորդին և մահացածին առաջինը օգնության էին հասել վթարի հարևանությամբ բնակվող քաղաքացիները, որից հետո՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Դեպքի վայր էր ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Սիմոնյանն ու տեսուչ Արմեն Գրիգորյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր