211652_close_icon
views-count81553 դիտում article-date 18:00 10-06-2017

Ի՞նչ խնդրանքով էր Դիլիջանի քաղաքապետը դիմում նախարարին, հավաքվածներն էլ կատակում էին՝ ասելով. «Աշխարհ, կանգնի, իջնող կա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը այցելեցին Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալով Արարատի Ճանշինի աշխատակիցների կողմից Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 5 կմ-անոց հատվածի ասֆալտապատման աշխատանքներին։ Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարը «Հայավտոճան»-ի տնօրենի հետ ծանոթացավ աշխատանքների որակին և այն գնահատեց իդեալական։ Մասնագետները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ժողովրդին երաշխիք ենք տալիս, որ այս ճանապարհը 40 տարի առանց խոչընդոտի կշահագործվի»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը ամբողջովին վերանորոգվել է, կարելի է ասել, կապիտալ՝ հիմքից։ Գյուղացիներն էլ կես կատակ-կես լուրջ ասում էին. «Շամշյան ջան, սենց ճանապարհներ մեկ էլ կոմունիստների ժամանակ ենք ունեցել։ Մի կողմից լավ ա, որ հիմնովին որակյալ վերանորոգվում ա, մի կողմից էլ մեր որոշ շումախեր վարորդներ գազավատ են տալու ու դու էլ գաս, նկարես։ Մենք՝ որպես մարզի բնակիչ, մեր շնորհակալություն ենք հայտնում, որ ամեն օր էս ճանապարհներով ենք գնում-գալիս ՀՀ նախագահին, վարչապետին, տրանսպորտի նախարարին, որ մեզ փրկեցին դար ու փոս ու խրամատներ հիշեցնող ճանապարհից։ Վստահ ենք, որ երկար ժամանակ է շահագործվելու ճանապարհը, քանի որ ինքներս ենք ականատես եղել, թե Արարատի Ճանշինը ինչպիսի բծախնդրությամբ է աշխատանքները կատարել։ Տարոսը մեր մյուս ճանապարհներին»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նախարարին և «Հայավտոճան»-ի տնօրենին միացավ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ով համոզում էր նախարարին, որպեսզի իր վարչական տարածքում նույնպես ասֆալտապատման աշխատանքները կատարեն նախարարության կողմից ասֆալտապատման աշխատանքներ կատարող ճանշինականները։ Հավաքվածներն էլ, իմանալով, որ քաղաքապետը իր տարածքի ասֆալտապատման համար խնդրում է նախարարին, կատակում էին՝ ասելով. «Աշխարհ, կանգնի, իջնող կա»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր