211652_close_icon
views-count2151 դիտում article-date 21:19 18-11-2019

Բջջային հեռախոսներ էր գողացել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում անձնական ունեցվածքի գողության երկու դեպք բացահայտվեց: Առաջին դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնում գրանցվել էր նոյեմբերի 15-ին: Կեսգիշերին մոտ մի կին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գողացել են դստեր բջջային հեռախոսը: Մյուս դեպքը նոյեմբերի 16-ին էր եղել: Ագաթանգեղոսի փողոցում, օրը ցերեկով, մի կնոջ պայուսակից դարձյալ գողացել էին բջջային հեռախոսը: Ձեռագիրը նույնն էր: Հաղորդումները ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Նրանց միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, և հենց մասնագիտացված ստորաբաժանման հմուտ գործողությունների շնորհիվ վերջին հաղորդումից ժամեր անց գրպանահատը հայտնաբերվեց: Ժամը 17.30-ին քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Դրոյի փողոցի 43-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ երկու գողությունն էլ ինքն է արել: Բջջային հեռախոսները հայտնաբերվել են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր